ՀՀՇամերձ շրջանակներում ավելի հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմի կողմից մշակվել է սցենար, համաձայն որի հունիսի 20¬ից հետո երկիրը թևակոխելու է պերմանենտ հանրահավաքների, ցույցերի ու պիկետների անհանգիստ մի փուլ: Ըստ այդմ, արդեն պատրաստ է համապատասխան ծրագիր` մարդկային և այլ ռեսուրսների գլոբալ հաշվարկմամբ: Առաջին նախագահի ու նրա թիմակիցների վերջնական նպատակը, ըստ նախանշված սցենարի, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններն են:
Ս. Ս.